Կարեն Վրթանեսյանը գրում է․
2014 հունիսին, երբ մերոնք Նախիջևանի ուղղությամբ առաջ տվեցին դիրքերը և կանգնեցին սահմանային բարձունքներին, հաշված օրերում ճանապարհներ անցկացրին, դիրքեր կառուցեցին ու դրանց մատույցներն ականապատեցին։
Ականապատումը ստանդարտ գործողություն է, որը և՛ երկրորդ աշխարհամարտի ժամանակ էր արդիական, և՛ կորեական պատերազմի, և՛ արցախյան առաջին պատերազմի։ Միշտ էլ արդիական է լինելու, քանի դեռ մարդիկ գետնով են տեղաշարժվում։
Տարուց ավելի է՝ թշնամին պարբերաբար գրավել է մեր դիրքերը, որոշ դեպքերում ուղղակի նախիրով, բոյեբոյ, հարայ-հրոցով գալով, լցվելով մեր դիրք։
Որևէ մեկը կարո՞ղ է տրամաբանական բացատրություն տալ, թե ինչո՞ւ այդ դիրքերի մատույցները չեն ականապատվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը