Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-24-ի գիշերը աստիճանաբար կնվազի 10-15, ցերեկը՝ 4-6 աստիճանով։
Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում դեկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին սպասվում են թույլ տեղումներ:Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +7 + 9:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -1 + 4,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0 + 3,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5 + 8,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +1 +5,
Լոռիում՝ գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ + 6 + 10,
Տավուշում՝ գիշերը՝ 1+4, ցերեկը՝ + 8 + 12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -1 + 2,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ + 5 + 9,
Արարատում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ + 6 + 11,
Արմավիրում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7 + 11,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ -1 + 4,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6 + 11,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0 - 3, ցերեկը՝ + 13+ 16,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +7 + 11,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0- 3, ցերեկը՝ + 13 + 16։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը