18 12 2021

Ուզում եմ հիշել ՀՀԿ գաղափարական հոր՝ Նժդեհի խոսքերը․ «Խաղաղությունը ոչ թե նվիրվում է, այլ՝ նվաճվում»․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան



ՀՀԿ 17-րդ համագումարը մեկնարկեց՝  Մայր Աթոռ  Սբ․ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի  օրհնանքի խոսքով  ու Տերունական աղոթքով, որից հետո դիմելով ներկաներին սրբազանը նշեց․

«Այսօր ես մասնակցում եմ ՀՀԿ 17-րդ  համագումարին այն համոզումով, մտածումով, որ ՀՀԿ համագումարը դադարել է  լինել  զուտ կուսակցական մի միջոցառում, այն առավելաբար կապված է մարդկանց այնպիսի մի խմբի միջոցառման իրականացման հետ, որի գործունեությունը կապված  է ՀՀ անկախության կերտման պատմության հետ։ Սա մի պատմություն է, որը կերտվել է Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի և ներկայիս մեր նախագահ Սերժ Սարգսյանի գործուն ջանքերով և եռանդով։

Այն մի պատմություն է, որն ընդգրկում է  ՀՀ մաքառումների, զրկանքների և հաղթանակների պատմությունը։ Այսօր, առավել քան երբևէ, երբ մեր երկիրը դիմագրավում է  ծանրագույն փորձություններ, երբ արհավիրքը մուտք է գործել  յուրաքանչյուր հայ օջախ առավել քան անհրաժեշտ է ազգային , հոգևոր լիցքերով զինավառված, այդպիսի գաղափարախոսություն կրող քաղաքական հասարակական ազգային ուժերի համախմբումը և գործուն մասնակցությունը  և ներգրավվածությունը ազգային, հասարակական մեր կյանքին։

Եվ այս առումով մեծապես ողջունում եմ և հաջողութուն եմ մաղթում ՀՀԿ համագումարի աշխատանքներին։ Այսօր , երբ մեզ պարտադրվում է խաղաղության օրակարգ  ես ուզում եմ հիշել  Հանրապետական կուսակցության  հոգևոր գաղափարական հոր Նժդեհի խոսքերը , թե ՝ «Խաղաղությունը ոչ թե նվիրվում է , այլ՝ նվաճվում»։ Եվ խաղաղությունը ձեռքբերելու համար մեզ պարտադրված ներողամտությունը  ավելին չէ, քան՝ թուլությունը և տկարությունը ։ Նժդեհը, որին հաճախ մեղադրել են ոչ քրիստոնեական հայացքներ ունենալու մեջ լավագույնս ձևակերպել է  Քրիստոսի կերպարը իր մտածումների մեջ։ «Ներողամտությունը  ուժեղների առանձնաշորհն է» , -ասում է նժդեհը , ներողամտությունն արժեք է ստանում , երբ դրսևորվում է այն դեպքում, երբ կարող է չդրսևորվել։ Ուրեմն սիրելի պատվրակներ  լինե՛նք ուժեղ , լինե՛նք հզոր, որպեսզի մեր ներողմատրությունն  աստվածային առաքինություն ընկալվի և ոչ՝  թուլություն և տկարություն։ Նորից ու նորից հաջողություն եմ մաղթում համագոմարի աշխատանքներին․  Տերը օգնական մեր երկրին ու ժողովրդն,  Ամեն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ