30 12 2022

Չի ստացվելու համախմբումն այս իշխանությունների շուրջ, չի ստացվելու և վե՛րջ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան



«Նախևռաջ պետք է շատ հստակ արձանագրենք, թե Արցախի վերաբերյալ մեր դիրքորոշումն ինչ է։  Մենք սահուն կերպով  ոստյուններ ենք կատարում Արցախի կարգավիճակից  դեպի ինքնորոշում, հետո՝ անվտանգության ապահովում ՝  առանց անդրադառնալու այն նախապայմաններին  ու հնարավորություններն,  թե ինչպես կարող է Արցախի ժողովուրդն անվտանգ ապրել մի պետւթյան կազմում, որտեղ ամեն օր հայերի դեմ քարոզչություն է իրականացվում, ամեն օր հայտարարությունների մակարդակում հավակնություններ են դրսևորում անգամ Հայաստանի բուն տարածքների նկատմամաբ։  Եվ խաղաղասիրական թեզերը, որոնք ժամանակին շրջանառվեցին և այսօր, կարծեմ թե,  օբյեկտիվ իրականությունից ելնելով ավելի ցածր ձայնով են արտաբերում, բացարձակ  համարժեք չեն այն ագրեսիային , որը դրսևորում է ՝ խաղաղությունը կռելու ենթակա մյուս սուբյեկտի կողմից։

Ի՞նչ պետք է անել․  առաջին հերթին համազգային մոբիլիզացիա է պետք , այն իրականացնելու համար մենք հայտնվում ենք փակ շղթայի շրջանակներում։ Առաջին՝  համազգային մոբիլիզացիայի համար պետք է  համընդհանուր վստահություն ունեցող կամ իր գոծողություններով որոշակիորեն կանխատեսելի իշխանություն, երկրորդ՝ մեն պետք է ունենանք հանրություն, որը համախմբվել էայդ  իշխանության շուրջ։  Հիմա պետք է ձևավորել այնպիսի իշխանություն, որի շուրջ հնարավոր լինի կատարել  համազգային համախմբումը ։  Ես օրգանիկ հակակրանքչունեմայս իշխանություններինկատմամբ ,պարզապեսօբյեկտիվ իրականությունն այնպիսին է ,որ  չի ստացվելունման համախմբումն այսիշխանությունների շուրջ , չի ստացվելու և վե՛րջ,  որովհետև այս իշխանություններն իրենց վարքագծով ցույց չեն տվել բավարար կամք,որպեսզի նրա շուրջ համախմբվի հասարակությունը։  Հնարավոր չէ, տարերային հայտարարություններով, իրարամերժ, հակասական մտքերով ու դիրքորոշումներով մարդկանց համախմբել ։  Հախմբելու համար պետք է կայունություն , հայտարարությունների հետևողականություն,  սկզբունքանություն»,- այս մասին Երկիր Մեդիա հ/ը-ի եթերում ասաց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  դիվանապետ  Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։   

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ