«Երկիրը, պետական կառավարման համակարգը 3 տարի շարունակ որբի գլուխ են դարձրել ու փորձարկում են անում։ Հիմա կառավարությունը եկել ու առաջարկում է արագ, «շփ-թփ» կարգոով «Հանրակրթության մասին օրենքում» փոփոխություններ անել։ Սիրելի ուսուցիչներ, ուսումնական հաստատություններում աշխատողներ, դպրոցներում երեխա ուղարկողներ կառավարությունն ուզում է Հայաստանում ամբողջ կրթական համկարգը գլխիվայր փոխել ՝ կառավարման իմաստով։ Ուղղակի իրենց կուսակցական ենթակայության տակ են դնելու ամբողջ կրթական համակարգը»,-այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանւոկյանը՝ ԱԺ-ում ունեցած իր ելույթի ժամանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը