Քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը տարիքային աշխատանքային կենսաթոշակի համար իր աշխատանքային ստաժն ամբողջությամբ հաշվառելու հարցում: Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմը:
Բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Նախարարությունից ստացվել է պարզաբանում, որ համապատասխան հարցումների ու հաստատումների արդյունքում՝ աշխատանքային ստաժում ավելացված ժամանակահատվածների հիման վրա կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելու օրվանից վերահաշվարկվել է քաղաքացու կենսաթոշակը, որի արդյունքում հաշվարկված թերի վճարված կենսաթոշակը վճարվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը