09 12 2021

Նորմալ կվերաբերվեի, եթե այս օրինագիծը բերելուց առաջ, ձեր քաղաքակն ուժը ներողություն խնդրեր ընդդիմադիրներից ու այլախոհներից․ Մամիջանյան



«Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե  այս օրինագիծը չբերեր մի քաղաքակն ուժ, որը իշխանության է եկել քաղաքական գործիչների պատուհանների տակ թաղումներ կազմակերպելով , պսակներ բելերով , լենտաներ կապելով, և դրա կազմակերպման ծանր բեռը իր վրա ստանձնած գործիչն այստեղ է նստած, ժամանակը գալու է և ամեն ինչ հանրայնացվելու է ։ Դուք չեք տեսե՞լ, թե  տեղյակ չէիք Հրապարակի էկրանին ինչ էր  ցուցադրվում․  նորմալ կլիներ, որ էն քաղաքական ուժը, որը  եկել է իշխանության ֆեյքերով հայտնի չլիներ, որովհետև ես հրաժարվում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի մարմնի տարբեր մասերն ուտելու պատրաստակամություն հայտնող ֆեյքերն իրականում քաղաքացիներ են։ Ես նորմալ կվերաբերվեի այս ամենին, եթե այս օրինագիծը բերելուց առաջ ձեր քաղաքական ուժը ներողություն խնդրեր էն ամենի համար , ինչ ժամանակին կազմակերպել է ընդդիմադիրների և այլախոհների դեմ»,-իր  ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ