Գեղանիստում ընտրատեղամասերից մեկում Yerevan.Today-ի լրագրողը ֆիքսել է, որ հանձնաժողովի նախագահը երկար ժամանակով դուրս է եկել ընտրատեղամասից՝ առանց արձանագրելու։
Լրագրողի հարցին, թե ինչու չի արձանագրվել հանձնաժողովի նախագահի բացակայությունը, քարտուղարն այդպես էլ հստակ պատասխան չտվեց և սկսեց նյարդայնանալ պնդումներից, որ օրենքի խախտում է թույլ տվել։
Քիչ անց հայտնվել է հանձնաժողովի նախագահը, որն այդպես էլ չի կարողացել հանգստացնել հանձնաժողովի քարտուղարին և հստակ բացատրություն տալ, թե ինչով էր պայմանավորված իր բացակայությունը, որը չի արձանագրվել գրանցամատյանում։
Նշենք, որ հանձնաժողովի քարտուղարը ոչ միայն բացատրություններ չի տվել խախտման վերաբերյալ, այլ նաև փորձել է ընտրատեղամասից հեռացնել մեր լրագրողին և սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։
Ավելին՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը