Դեկտեմբերի 2-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Ցորի» զորամասի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունն է տեղի ունենում։
Լրագրողների հետ զրույցում ասաց «Ցորի» զորամասի զոհված զինծառայողներից մեկի մորեղբայրը նշեց, որ «Ցորի» զորամասի զինծառայողները 44-օրյա պատերազմի ընթացքում շատ ուժեղ կռիվ են տվել Արա լեռում, մեծ վնաս են տվել ադրբեջանական կողմին։
«Մեր տանը նստած էինք քրոջս հետ, անձրև էր գալիս, ասաց՝ մեկ տարի երկու ամսվա մեջ առաջին անձրևն է, որ հանգիստ եմ նայում։ Մինչև այդ որ անձրև էր գալիս, մտածում էր, որ երեխաները անձրևի տակ են, ձյուն էր գալիս, մտածում էր՝ ձյան տակ են։ Ծնողները հույս էին պահում, որ երեխաները հնարավոր է՝ ողջ են, գերեվարված են։ 11 զինվորներին հուղարկավորել էին իրենց տեղանքից մի քանի կմ հեռավորության վրա»,- պատմեց զոհված զինծառայողի հարազատը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը