29 11 2021

«Օմիկրոն» շտամ գրանցված մի շարք երկրներից եկող քաղաքացիների համար սահմանափակումներ կկիրառվեն. Ավանեսյան

«Օմիկրոն» շտամ գրանցված մի շարք երկրներից եկող քաղաքացիների համար սահմանափակումներ կկիրառվեն. Ավանեսյան

Կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամը տարածվում է արագորեն, ուսումնասիրությունները շարունակվում են։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«ՀՀ-ում դրա տարածումը կանխարգելելու համար սահմանափակումներ կկիրառվեն։ Մենք, հետևելով ԱՀԿ հաղորդագրություններին, նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար»։

Նախարարի խոսքով՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոստվանայի Հանրապետությունից, Լեսոտոյի Թագավորությունից, Նամիբիայի Հանրապետությունից, Զիմբաբվեի Հանրապետությունից, Մոզամբիկի Հանրապետությունից,  Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների ժամանակավոր մուտքը ՀՀ կսահմանափակվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ