02 02 2022

«Օմիկրոն»-ով վարակվածներն ավելի քիչ հոսպիտալացման կարիք ունեն․ Արմեն Նազարյան



Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի խոսքով  Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի աճը պայմանավորված է երկրում շրջանառվող «օմիկրոն» շտամով, քանի որ այս տեսակն ունի բարձր վարակելիություն։

Նա նշեց, որ մարդիկ ավելի թեթև են տանում հիվանդությունը, «օմիկրոն»-ով վարակվածներն ավելի քիչ հոսպիտալացման կարիք ունեն, մահացության դեպքերը նույնպես քիչ են։

Փոխնախարարն ընդգծեց, որ «օմիկրոնով» վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է։

«Այս պահին գործող սահմանափակումները  եթե պահպանվեն, բավարար են, որպեսզի կարողանանք պահպանել ցածր շեմ, նաև դրան զուգահեռ ակտիվ պատվաստման աշխատանքներ տարվեն․ այո՛,  կա տեղեկատվություն, որ պատվաստումները ազդում են ոչ այն տոկոսով , իմ օրինակով կարող եմ վստահ ասել, որ շխատում է։ »,- ասաց փոխնախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ