25 11 2021

Իսկ դուք «Անասնաֆերման» կարդացե՞լ եք․ Փաշինյանին հիշեցնենք պադավատապետության մասին իր ելույթը



ՀՀ կառավարությունն այսօրվա՝  նոյեմբերի 25-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել ՀՀ Ազգային ժողովին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար հրատապ գնման ընթացակարգով ձեռք բերել 92 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենա։ Մինչ վարչապետ դառնալը, Նիկոլ Փաշինյանը ելույթներում ասում էր, որ ալերգիա ունի ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ, քարը քարի վրա չէր թողնում՝ իշխանությանը քննադատելով ծառայողական ավտոմեքենաների համար։ Այժմ, սակայն, նա անում է նույն բանը, ինչի համար քննադատում էր։

Տեսանյութում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթն է ԱԺ ամբիոնից 2015թ․ նոյեմբերի 17-ին։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ