25 11 2021

Միզուղիների վարակների վարման ուղեցույցը ՍԴ ում քննվող գործի հետ ի՞նչ կապ ունի․ Արևիկ Պետրոսյանը՝ Շաթիրյանին



Սահմանադրական դատարանում այսօր՝ նոյեմբերի 25-ին քննվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանի սահմանադրականության հարցը։

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը իր գործընկեր Էդգար Շաթիրյանից հետաքրքրվեց․

«Դուք Առողջապահության նախարարից պահանջել էիք տրամադրել կորոնավիրուսային հիվանդության տարածմանը, կանխարգելմանը, դրա դեմ պայքարին առնչվող հրամանների պատճենները։ Տրամդրվել է մոտ 68 ակտեր, որոնց կապը սույն գործի վեճի առարկայի հետ առավելագույնը այնքանով է, որքանով է։ ՍԴ-ին է տրամադրվել մեծահասկաների մոտ միզուղիների վարակների վարման կլինիկական ուղեցույց։ Ուսումնասիրե՞լ եք այդ ակտերը և ձեր կարծիքով դրանք և հատկապես վերջին նշաված ուղղեցույցը ՍԴ ում քննվող սույն գործի լուծման համար ունեն էական նշանակություն, արդյո՞ք տրամադրված ակտերը սոսկ ծավալի համար տպավորություն չեն ստեղծում և ծանրաբեռնում ՍԴ վեճի առարկայի հետ ուղղակիորեն անմիջականորեն կապ չուենցող նյութերով։ Այդ ուղեցույցում որևէ կապ չկար, գործի լուծման համար ՍԴ-ում վեճի առարկայի մասով, միզուղների վարակների վարման կլինկական ուղեցույցի հետ ես կապ չտեսա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ