19 11 2021

Երեկոյան փակել գնացել են դուռը, առավոտյան չեն բացել․ Քասախ համայնքի ՔՊ-ական Ժ/Պ



Քասախի համայնքապետարանի աշխատակիցները բոյկոտել են համայնքապետարանի աշխատանքները, նրանք չեն  ընդունում մարզպետի կողմից նշանակված պաշտոնակատարին։ Լրագրողի դիտարկմանը, որ ըստ կարծիքների անօրինական է իր  նշանակումը, Արտակ Թովմասյանն ասաց․

«Աշխատակազմը բոյկոտել է, ես էլ իմ լիզորությունների սահմաններում աշխատում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ Քասախի համայքնապետը նոյեմբերի 8-ից գտնվում է արձակուրդում։ Նրա կարգադրությամբ պաշտոնակատար է նշանակվել Նարեկ Մկրտչյանը։ Ըստ Աշխատանքային օրենսգրքի, մինչև համայնքի ղեկավարն արձակուրդից չվերադառնա, նրա  պաշտոնեական լիազորությունները չեն կարող դադարեցվել, հետևաբար այլ պաշտոնակատար չի կարող նշանակվել։ Այդ ժամկետը լրանում է դեկտեմբերի 3-ին։ Մինչդեռ մարզպետը Քասախի համայնքապետի պաշտանակատար է  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված թեկնածու Արտակ Թովմասյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ