Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ: Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր:
Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը՝ այլ մանրամասներ ներկայացնել չենք կարող։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը