hraparak.am -ի տվյալներով այս պահին Սյունիքում լարված իրավիճակ է, մեր տեղեկություններով ադրբեջանցիները 6 հայ զինվորական են գերեվարել։ Տեղեկությունը ՊՆ-ի մեր աղբյուրները հաստատեցին, սակայն պաշտոնական հաստատում ստանալ չհաջողվեց
6 զինծառայողի գերեվարման մասին են հայտնում նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները, Սյունիքից հաղորդում են, որ իրավիճակը շարունակում է թեժ մնալ։Նշենք, որ Ծիծեռնաքարում այս պահին մարտեր են ընթանում։
Քիչ առաջ նաև տեղեկացանք, որ լարված իրավիճակ է Սոթքի ուղղությամբ, հայկական զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության առաջին համարի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը