Կապանի քաղաքացիներից մեկը վստահ է, որ այսօրվա իշխանությունները աշխատում են հանուն մեր պետության և ժողովրդի համար։
Կապանի քաղաքացին հիշատակում է իշխանության պարծանք ասֆալտը։
«Սա նախկին իշխանության շնորհքը չի, ներկա իշխանության շնորհքն է», ասում է քաղաքացին։
Yerevan.Today-ի ճշտող հարցին՝ իսկ Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն նոր տեղադրված անցակետերը, մաքսակետերը ո՞ւմ շնորհքն են, կապանցին , պնդում է՝ «նախկին իշխանությունների»։
Քաղաքացին վստահ է, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրված է նախկին իշխանությունների կողմից։ Իսկ մեր լրագրողի հարցին, թե որտեղից է նման բան լսել, կապանցին նշեց․ «մտեք ինտերենտ էնտեղ ամեն ինչ կա։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ ստորագրել է։ Ստորագրել է, որ 25-30 հազար մարդու կյանք փրկի, ստորագրել է որպեսզի Արցախը չկորցնենք, ճիշտ է արել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը