7or.am-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր շուրջ 30 րոպե խցանման մեջ է մնացել Սյունիքի մարզի Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի հատվածում։
Այս պահին էլ ճանապարհը շարունակում է կաթվածահար մնալ․ այն ծանրաբեռնվել էր դեռ նախօրեին՝ թեթև ձյան տեղումից հետո։
Նշենք, որ սա Նիկոլ Փաշինյանի գովերգած այլընտրանքային ճանապարհն է, որը պետք է փոխարինի փաստացի թշնամուն հանձնված Գորիս-Կապան հիմնական ճանապարհին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը