11 11 2021

Սևակ Համբարձումյան․ 5 անչափահաս երեխաների հորը կալանք տված դատավորը

Սևակ Համբարձումյան․ 5 անչափահաս երեխաների հորը կալանք տված դատավորը

Սևակ Համբարձումյան․ Նա Վերաքննիչ քրեական դատարանի այն դատավորն է, որն այսօր՝ նոյեմբերի 11-ին, Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի գլխավորությամբ կայացած նիստում հոկտեմբերի 14-ին որոշվել էր Մենուա Հովսեփյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։

Նշենք, որ այս ընթացքում Մենուա Հովսեփյանը որևէ գործողություն չի իրականացրել, որը կարող էր կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմք հանդիսանալ։

Հայտնի չէ, թե կալանքի որոշում տված դատավորի խնամքին քանի անչափահաս երեխա կա, բայց Մենուա Հովսեփյանը իր խնամքին ունի հինգ անչափահաս երեխաներ։ Բացի այդ, նա ազատամարտիկ է և վերջին պատերազմում ակտիվ ներգրավվածություն է ունեցել պատերազմական գործողություններին:  Իսկ հետպատերազմյան ժամանակաշրջանում, երբ արդեն վտանգված էր Սյունիքը, Մենուա Հովսեփյանը, ինչպես Փաշինյանի հրաժարականը պահանջող մյուս ՏԻՄ ներկայացուցիչները, հայտնվել է իշխանության թիրախում:

Արդեն համոզվում ենք, որ Մենուա Հովսեփյանի և մյուսների նմանօրինակ ապօրինի քրգործերով իշխանությունը փորձում է մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր կարող են Սյունիքի համար թշնամահաճո որոշումներին խոչընդոտել։

Հետաքրքիր է նաև այն, որ Մենուա Հովսեփյանը կալանավորվեց հենց այն օրը, երբ Գորիս-Կապան ճանապարհին տեղադրվեցին ադրբեջանական մաքսակետեր:

Ի դեպ, Հովսեփյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը Սևակ Համբարձումյանի այս որոշումը որակել է ՀՀ արդարադատության ամենախայտառակ որոշումներից մեկը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ