Տվյալ հարցին ես չեմ կարող պատասխանել։ Առավել ուշ եթե պարզվի, ովքեր են իրականացնելու հայկական կողմից համապատասխան հսկողությունը ձեզ կտեղեկացնենք։ Այս մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, անդրադառնալով հարցին, թե ի պատասխան ադրբեջանական կողմի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրելուն ի՞նչ է անելու հայկական կողմը։
Փոխոստիկանապետի խոսքով, ՀՀ ոստիկանությունը հսկողություն իրականացրել է Գորիս- կապան ավտոճանապարհին և կշարունակի իրականացնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը