10 11 2021

Արցախում ռուս ուղղափառ եկեղեցի է բացվել

Արցախում ռուս ուղղափառ եկեղեցի է բացվել

Ստեփանակերտի մոտակայքում գտնվող զինավանում տեղի է ունեցել ռուս ուղղափառ եկեղեցու բացման արարողությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը և Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։

«Ղարաբաղում ռուսական եկեղեցիները, ցավոք սրտի, չեն պահպանվել։ Բոլորը ոչնչացվել են բոլշևիկների կողմից՝ սովետական տարիներին։ Այս առումով ի պատիվ Քրիստոսի Ծննդյան ռուսական ուղղափառ եկեղեցու կառուցումը սրբազան, պատմական նշանակություն է ստանում»,- հանդիսավոր արարողությանը նշել է Ստեփանակերտի ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոդրովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ