«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանը նշեց, որ 500-ից պակաս բնակիչներ ունեցող բնակավայրերի վարչական ղեկավարները կարող են չունենալ բարձրագույն կրթություն։ Ըստ էության համայնքի ղեկավարի կրթական ցենզի պահանջը վերաբերվում է միայն այն բնակավայրերին, որն ունի 1000 և ավելի բնակիչ։
«Հայաստան» Խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ուղղելով հարցը հարակից զեկուցող Սերգեյ Բագրատյանին նկատեց․
«Պարոն Բագրատյան դուք նշեցիք, որ խիստ կարևորում եք 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի համար վարչական ղեկավարի բարձրագույն կրթություն ունեալու պահանջը , ուզում եմ հիշեցնել, որ ըստ գործող օրենքի ավագանու անդամների համար կա 18 տարեկանից բարձր լինելու պահանջ, բայց կրթական ցենզի պահանջ չկա։ Արդյո՞ք չի ստացվում ինչ- որ իմաստով աբսուրդ հակասություն․ խոշորացված համայնքի ղեկավարը կարող է լինել 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացին՝ առանց բարձրագույն կրթության , բայց բնակավայրի ղեկավարի համար՝ 1000 և ավելի բնակիչի դեպքում պահանջվում է բարձրձագույն կրթություն , ինչպե՞ս եք տեսնում այդ հակասությունը»,-հարցադրեց Արմենուհի Կյուրեղյանը։
Նույն խնդրին վերաբերող հարց հնչեցրեց նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն՝ ընդգծելով , որ այն ռիսսկային է և այդ մոտեցումը կործանելու է մեր բնակավայրերը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը