26 10 2021

Բանակից են խոսում, դուք՝ ուտելուց, Նոր տարուց են խոսում, դուք՝ ուտելուց, էս ի՞նչ ասոցիացիաներ են․ Ագնեսա Խամոյան



«Պարո՛ն Պապոյան, տիկի՛ն Դավոյան,  եթե պոպուլիզմի  և դեմագոգիայի մրցույթ լինի, հանգիստ եղեք, ձեզ հաղթող չի լինի․ պարո՛ն Թորոսյան,  առնվազն բարոյական չէ դասեր տալ,  մանավանդ որ հատկապես աթեիստ եք, քրիստոնյաներին»,- ԱԺ իր ելույթում  նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Շարունակելով խոսքը ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց․

«Պարոն Քերոբյան, ես սպասում էի, որ պատերազմին Ձեր մասնակցության վերաբերյալ  մեջբերումներն անելու փոխարեն կներկայացնեք  այն թվերը, որ ներկայացրեցիք հանձնաժողովի նիստի ժամանակ, համաձայն որոնց ՀՆԱ  ծավալը կավելանա 88,6 միլիարդ դրամով , համախառն թողարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով․․․ Հուսանք Ձեզ չի վախեցրել  հանձնաժողովի նիստի ժամանակ  մեր այն հայտարարությունը , որ շուտով նախաձեռնությամբ ենք հանդես գալու և սուտը քրեականացվելու է»,-նշեց Ագնեսա Խամոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ