«Սիրելի հայրենակիցներ, ներողություն եմ խնդրում, որ կառավարությունը նման օրինագիծ է բերել»,- ԱԺ իր ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
« Մի պահ անդրադարձեք, անցյալ տարի Նոր տարվա սեղանին քանի՞ հոգի է սեղանի շուրջ նստել և քանի՞սն է եղել Եռաբլուրում, այս տարի քանի՞ հոգի է սիրտ ունենալու Նոր տարի նշելու․ մի պահ անդրադարձեք, որ մեր երկրում տոները գողացել են այլևս, մեր երկրում Մայիսի 9-ը չենք նշում այլևս , տասնամյակներ շարունակ եռատոն էինք ասում, հիմա չունենք եռատոնը։ Սեպտեմբերի 21-ը հիշու՞մ եք, կար ժողովուրդ և կար Հրապարակում նստած ինչ-որ համերգ լսողներ, որ կապ չուներ ժողովրդի հետ»,-նշեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը