26 10 2021

Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց․ Գեղամ Նազարյանի հարցը՝ Վահան Քերոբյանին



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին,  ասաց, որ իրեն խնդրել են բարձրացնել մեկ հարց՝  ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց․

 «Վերջին հաշվով Դուք նշեցիք,  որ այս ամենն  արվում է, որ մեր ժողովուրդն  աշխատի, Դուք նկատե՞լ  եք, որ մեր ժողովուրդը չափից ավել է աշխատում, մեր ժողովուրդն  աշխատում է կիրակի օրերին շինհրապարակներում, տոնակնա օրերին՝  խանութներում , մեր ժողովուրդը հանգիստ, որպես այդպիսին, չունի։  Դեկտեմբերի 31-ից  հունվարի 7-ն  առիթ էր գոնե մի մասի համար՝   ընտանիքով հավաքվելու, միմյանց տեսնելու»,-ասաց Գեղամ  Նազարյանը։ Շարունակելով միտքը՝ պատգամավորն ընդգծեց․

 «ճի՞շտ է արդյոք այն  պնդումը, որ   այս ամենի նպատակն էր  մոտիվ գտնել՝ հունվարի 7-ն աշխատանքային տոն հռչակելու,  որովհետև մնացած  բոլոր 4 տաղավար տոներին  հաջորդած մեռելոց հիշատակի օրերը խլեցին, մնացել էր հունվարի 7-ը դա էլ խլեցիք»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստում որոշում է ընդունվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։

Ըստ դրա՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այդ օրերը ոչ աշխատանքային կլինեն։

Իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր են սահմանվում։

Կառավարությունում կարծում են, որ օրենքի ընդունումը կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ