25 10 2021

Հանրային սննդի 12 օբյեկտներից 6-ում հայտնաբերվել են խախտումներ

Հանրային սննդի 12 օբյեկտներից 6-ում հայտնաբերվել են խախտումներ

Կորոնավարակի հաղթահարմանն ուղղված կիրակնօրյա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են ոչ միայն իրացման ցանցում, այլև հանրային սննդի օբյեկտներում:

Արդյունքում՝ սննդի շղթայի 12 օբյեկտներից 6-ում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել են արձանագրություններ (4-ը՝ հանրային սննդի օբյեկտներում) աշխատակիցների և հաճախորդների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ