«Արցախը չպետք է Հայաստանից դուրս լինի , հայաստանայն իրադարձություններից դուրս մնա, քանի որ յուրաքանչյուր հարց Արցախում քննարկելիս հայացքներս սևեռում ենք Հայաստանին։ Բայց, ցավոք, այսօր հայաստանյան իշխանությունները քայլեր անելիս չեն փորձում համաձայնեցնել Արցախի քաղաքական իշխանությունների հետ, անտեսում են Արցախի իշխանություններին և, ավելի շատ, ոչ հայեցի որոշումներ են կյանքի կոչում»,-այս մասին «Հայելի» մամուլի ակումբում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գակլստյանը։
Դավիթ Գալստյանը հատկանշեց ,ո ր այն դեպքում, երբ ամեն տարի սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության տոնակատարությանը Արցախից ժամանում էր մեծ պատվիրակություն , այս վերջին տարիների ընթացքում դա բացակայում է ։
« Նույնը չտեսանք նաև սեպտեմբերի 2-ին, երբ Արցախի անկախությունն էինք տոնում , բարձր մակարդակով որևէ պաշտոնյա Հայաստանից ներկա չէր․ տևական ժամանակ է որև է քաղաքական գործիչ պետական մակարդակով չի այցելու մ Արցախ և այս ամենը մտահոգում է, որ Հայաստանը երես է թեքել Արցախից։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները սխալ ճանապարհի վրա են և պետք է բեկում մտցվի, թե չէ ունենալու ենք 1920 թվականի պատկերը»,-ասաց Դավիթ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը