«Պետք է կենտրոնանանք ոչ թե դժվարին , անհնարին թվացողի վրա , այլ պարզապես ծրագրերի վրա , որոնք թույլ կտան ինչ-որ չափով հարց լուծել ։ Առաջին խնդիրը ՝ պետք է ամեն ինչ անենք, որ Արցախում հայերը մնան ու ապրեն։ Շատերը թվերի մասին չեն ասում, բայց իրականության մեջ Արցախն այսօր կարիք ունի առաջինը՝ ուսումնասիրության իրական պատկերը հենց մեր համար ստանալու և երկրորդ այնպես անելու , որ Արցախ այցելությունը դառնա պարտավորություն»,- այս մասին նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը՝ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով հրավիրված քննարկմանը։
Ըստ բանախոսի իրավական դաշտի փոփոխություն պետք է տեղի ունեա․
« Իսկ ինչու՞ ԱԺ-ում այսօր չկա ՀՀ և Արցախի միջև միջպետական բարեկամական հանձնախումբը , որը միշտ գոյություն է ունեցել, օր առաջ այդ հարցը պետք է լուծել»,-նշեց Թևան Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը