21 10 2021

Քաղաքացի Փաշինյան Նիկոլի հայատյացությունը հայտնի է եղել միշտ․ Լարիսա Ալավերդյան



«Քաղաքացի Փաշինյան Նիկոլի հայատյացությունը հայտնի է եղել  միշտ , այսինք  նա Հայաստանի, հայկականության , հայության նկատմամբ ատելությամբ է վերաբերվում․  միակ բանը , որ այս իշխանության մոտ չի ստացվել , այն է , որ ամբողջապես Արցախն Ադրբեջանին չեն տվել  ի սկզբանե»,-նշեց իրավապաշտպան Լարիս Ալավերդյանը՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ։

Նրա խոսքով  իշխանությունը  մոռացել էր, որ տարածաշրջանում այլ պետություններ շահեր ունեն և թույլ չեն տալու ամեն մեկն ինչ ուզի  անի։

«Իհարկե  կա տիեզերական արդարություն  և բոլորը պետք է կանգնեն դատաստանի առջև։ Իշխանությունները  դեռ մնալու են  որոշ  ժամանակ, որովհետև նրանք կատարում են  այն ծրագիրը,  որն ամբողջովին համապատասխանում է թուրք-ադրբեջանական  քաղաքականությանն ու նպատակին։ Հիմա ինչ պետք է անել․ պետք է հանրային տրիբունալ ստեղծվի հենց այն քաղաքական ու իրավաբանական հանրույթի կողմից , որն այսքան ջանասիրաբար հավաքագրել է տեղի ունեցած հանցագործությունների մասին վկայությունները»,-նշեց Լարիսա Ալավերդյանը» ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ