Պատերազմից մեկ տարի անց մենք շարունակում ենք մնալ մեր վշտերի հետ, շարունակում ենք ընթանալ պարտության հետևանքները հաշվի առնելով, որոնք, ցավոք, այս ժամանակահատվածում մեզ համար որևէ բարենպաստ միջավայր չեն ստեղծել։ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Շատ կարևոր է հասկանալ և արձանագրել, թե որտեղից է սկսվել մեր գլխավոր խնդիրը։ Իհարկե, ծավալվելու համար բավականին ժամանակ է պահանջում։ Մեկ տարին վերլուծությունների կամ ուսումնասիրությունների արդյունքում որոշակի հարցերի պատասխանների բերել է, բայց պետք է փաստենք, որ կա մեծ տեղեկատվություն, որին մինչև այսօր որևէ մեկը չի տիրապետում։ Տիրապետում են մի քանի անձիք, որոնք այսօր ևս ներկայացնում են իշխանությունը, քողարկում են իրական տեղեկատվությունը, որը կարևոր է մեզ հասկանալ»։
Ավելին՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը