«Ընդունում են ԶԼՄ-ների մասին օրենք, բայց լրատվամիջոցների տեսակետը չեն լսում, ասում են՝ մենք օրենքը կընդունենք, դուք էլ խելոք աշխատեք այն կարգավորումներով, որոնք մենք նախատեսել ենք»,- այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնած՝ ԶԼՄ–ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
Պատգամավորի դիտարկմամբ՝ նախագծով փորձ է արվում «անանուն աղբյուր հասկացությունը ծածկել».
«Չնույնականացվող աղբյուր հասկացության տակ ընդգրկվում է համացանցում գրանցված դոմեյնը, հոսթինգ ունեցող կայքը կամ համացանցային կայքի օգտահաշիվը, որի պարագայում անհրաժեշտ է նույնականացման տվյալներ, ընդհուպ՝ անուն ազգանուն, բնակության վայրը և այլն, եթե նույնականացման թվյալները բացակայում են կամ թերի են, ապա այս դեպքում այն չնույնականացվող աղբյուրն է համարվելու, և լրատվամիջոցը, որը հղում կանի չնույնականացվող աղբյուրին, որևէ կերպ չի ազատվելու պատասխանատվությունից»,-ասաց Էլինար Վարդանյանը:
Պատգամավորի խոսքով՝ նախագծով նախատեսվում են նաև լրատվամիջոցների հավատարմագրման կարգի հետ կապված մի շարք փոփոխություններ։
Թեման մանրամասնում է տեսանյութը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը