Սրտանոթային հիվանդություններով տառապողները շատ ավելի խոցելի են այս վիրուսի հանդեպ, և նրանք ավելի ծանր են տանում և ցավոք, ելքն ավելի անբարենպաստ է լինում։ Լրագրողների հետ զրույցում ասաց Սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը։
«Շատ ավելի է կարևորվում այս հիվանդների պրոֆիլակտիկան կորոնավիրուսից։ Մի կողմից անմիջական վիրուսի պաթոգեն ազդեցությունն է կարևորվում սրտի վրա, որը կարող է բերել սրտի վնասման, սրտամկանի ինֆարկտի, կարող է բերել տարբեր տեսակի առիթմիաների, նաև ընդհանուր փոփոխությունները, որոնք առաջանում են օրգանիզմում այս վիրուսի ներթափանցման պատճառով, նրանք ևս իրենց հերթին ազդում են սրտամկանի գործունեության վրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը