Հունիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել մի շարք պաշտոնյաների՝ աշխատանքից ազատման-նշանակման մասին: Այսպես,
Արթուր Հովհաննիսյանը վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում,
Վիգեն Քոչարյանը վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում,
Սուրեն Քրմոյանը վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում,
Արտակ Ասատրյանը վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում,
Տիգրան Արզումանյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնում,
Հովհաննես Սահակյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից իր դիմումի համաձայն,
Համլետ Հայրապետյանն ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից,
Նշենք, որ ազատման դիմում են գրել նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը և Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը