14 01 2019

Ի՞նչ վիճակ է տիրում ԵԿՄ-ում. Մանրամասնում է ԵԿՄ փոխնախագահը



Երկրապահի նախագահը պետք է լինի  իշխանության ներկայացուցիչը: Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

ԵԿՄ փոխնախագահը նշեց, որ շրջանառվում է Արամ Սարգսյանի և Սասուն Միքայելյանի անունները, քանի որ նրանք երկուսն էլ սերտ հարաբերությունների մեջ են ներկա իշխանությունների հետ:

Համլետ Հայրապետյանն անդրադարձավ նաև ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավճակին:

ՀՀ Արագածոտնի մարզի պատանի երկրապահի նախագահ Դավիթ Մկրտչյանն էլ ավելացրեց, որ ինքը վստահ է, որ դատարանն ազատ է արձակելու Մանվել Գրիգորյանին, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. այդ դեպքում, ըստ նրա, ի՞նչ են ասելու նրանց դեմ խոսողները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ