14 10 2021

Լավ լուրն այն է, որ շուկա չկա, որ քանդվի. Նիկոլ Փաշինյան

Լավ լուրն այն է, որ շուկա չկա, որ քանդվի. Նիկոլ Փաշինյան

Պետական մասնաբաժնով ավիաընկերություններ ստեղծելու համաշխարհային փորձում կան և՛ դրական դեպքեր, և՛ բացասական: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կառավարության նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Էյր Արաբիայի» եւ ՀՀ կառավարության կողմից ստեղծվող նոր ազգային ավիաընկերությանը:

Նա բերեց Ղազախստանի դրական օրինակը, որի ազգային ավիափոխադրողը ստեղծվել էր բրիտանական խոշոր ընկերության հետ համատեղ եւ շատ հաջող ընթացք է ունեցել: 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն էլ հայտնեց, որ միջազգային փորձում ավելի շատ են պետական բաժնեմասերով ազգային ավիափոխադրող ստեղծելու բացասական փորձերը:

«Պետությունն իր դերն ունի եւ այստեղ ամենամեծ անհանգստությունն այն է, որ մենք կարողանանք հավասար հնարավորություններ ապահովել այն ընկերությունների համար, որոնք կան, այսօր աշխատում են եւ որոնք ցանկություն ունեն մտնել շուկա: Սովորաբար պետության մասնակցությամբ ավիաընկերությունները քիչ հաջողություններ են ունենում: Կարելի էբերել «Ալ Իտալիայի» կամ «Էյր Ֆրանսի» օրինակները: Այստեղ շատ կարեւոր է խաղի կանոնների պահպանումը հատկապես կարգավորող մարմինների կողմից: Որովհետեւ եթե օգտագործվի պետական լինելու հանգամանքը, գյություն ունեցող շուկան կքանդվի»,-ասաց նա:

«Լավ լուրն այն է, որ շուկա չկա, որ քանդվի, այն միաջամանակ և՛ լավ լուր է, և՛ վատ լուր է»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ