Այս պահին Հայաստանում կա Արցախից տեղահանված ավելի քան 5294 ընտանիք, ընդհանուր 20433 մարդ, որից 6180-ը անչափահաս են։ Այս մասին հոկտեմբերի 13-ին «Օկուպացված Հադրութը՝ մեկ տարի անց. խնդիրներն եւ մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանը:
«2021 թ.-ի 10 ամսվա ընթացքում 150 ընտանիք Արցախ է վերադարձել սեփական կամքով՝ 714 մարդ։ Մարդիկ հիմնականում տեղակայվում են Ասկերանի շրջանում»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը