12 10 2021

ՀՀԿ-ի Երևանի երիտասարդական կազմակերպությունը մայրաքաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու նախաձեռնություն է սկսել

ՀՀԿ-ի Երևանի երիտասարդական կազմակերպությունը մայրաքաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու նախաձեռնություն է սկսել

ՀՀԿ-ի Երևանի երիտասարդական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կազմակերպում է ստորագրահավաք՝ մայրաքաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով։

«Հայտնում ենք Ձեզ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի հետ կապված, «Հայաստանի Հանրապետական կուսակցության» Երևանի երիտասարդական կազմակերպությունը (Երևանի խորհուրդ) կազմակերպում է ստորագրահավաք՝ Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով:

Տեղեկացնում ենք, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է ամբողջ քաղաքում՝ բոլոր վարչական շրջանների մեծ զբոսայգիներում, որոնց մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: Նախատեսվում են նաև հանրային քննարկումներ:

Ստորագրահավաքն իրականացվելու է նաև առցանց հարթակում:

Միաժամանակ հայտնում ենք, որ ստորագրահավաքի ամփոփումից հետո դիմելու ենք Երևանի քաղաքապետարան՝ գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար»,- ասվում է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ