ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
«Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները»,-նշված է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը