07 10 2021

Ցանկանում են քրգործ հարուցել, իբր Գոռը հայհոյել է, Իսկ նա ասել է հողատու, դավաճան բառերը․ Գեղամ Մանուկյան

Ցանկանում են քրգործ հարուցել, իբր Գոռը հայհոյել է, Իսկ նա ասել է հողատու, դավաճան բառերը․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլապետության զավեշտը սահմաններ չի ճանաչում։ Մինչ նա կառավարության նիստում էր բոլորին բռնելու կոչ անում, իրեն ծառայող ոստիկաններն էին կառավարության շենքի դիմացից բերման ենթարկում Շուշին ու Շուշվա պատմությունը դավաճաններից պաշտպանող ցուցարար դաշնակցական ուսանողներին։

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ԿՎ ատենապետ Տարոն Ղազարյան ին Արաբկիրի քաղմաս բերման են ենթարկել բարձրախոս ունենալու համար։ Կենտրոնի ոստիկանատանն եմ, ուր բերման են ենթարկել ՀՅԴ ՀԵՄ ԿՎ անդամ Գոռ Սարգսյանին։ Այստեղ ոստիկանական մեկ այլ զավեշտ է, ցանկանում են քրգործ հարուցել, իբր Գոռը հայհոյել է։ Իսկ նա Կառավարության շենքի դիմաց ասել է հողատու, դավաճան բառերը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ