Ռուս խաղաղապահները բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ կազմակերպել և իրականացրել են մարդասիրական ակցիա՝ հումանիտար օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի դպրոց-ինտերնատի սաներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Այսօր մենք մարդասիրական ակցիա իրականացրեցինք Ստեփանակերտ քաղաքի մանկատանը, տրամադրեցինք կոշիկ, գրենական պիտույքներ՝ ուսումնական գործընթացի և հետագա կյանքի համար։ Հումնանիտար բեռը տրամադրվել է բարեգործական կազմակերպությունների կողմից, որոնք Ստեփանակերտ քաղաք են տեղափոխվել ռուսական խաղաղապահ ուժերի կողմից»,-ասել է ռուսական խաղաղապահ զորքերի ներկայացուցիչ Սերգեյ Վլադիմիրովը։
Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի դպրոց-ինտերնատում 19 ծնողազուրկ երեխա կա։
Երեխաներն ու դաստիարակները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներին և բարեգործական հիմնադրամին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը