07 10 2021

Անհայրենիք լինելու մասին ավելի հիմնավոր խոստովանություն անհնար է անել. Բաբայանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Անհայրենիք լինելու մասին ավելի հիմնավոր խոստովանություն անհնար է անել. Բաբայանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Անհայրենիք լինելու մասին ավելի հիմնավոր խոստովանություն անհնար է անել: Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ այս մարդն անգամ մի կաթիլ պատկերացում չունի հայրենիքից: Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ անհնար է այս մարդուց սկնկալել պետության զարգացում և հայրենիքի շենացում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

 

««Ինձ համար հայրենիքն այն է, որտեղ ապրում են մարդիկ, որտեղ նայելիս լքված տարածքի տպավորություն չի թողնում»:

Այս մտքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, արտասանել է երեկ, ԱԺ ամբիոնից:

Անհայրենիք լինելու մասին ավելի հիմնավոր խոստովանություն անհնար է անել:

Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ այս մարդն անգամ մի կաթիլ պատկերացում չունի հայրենիքից: Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ անհնար է այս մարդուց սկնկալել պետության զարգացում և հայրենիքի շենացում: Այս մարդը պնդում է, որ չբնակեցված տարածքներն իր հայրենիքը չեն, որ դեռևս չկառուցված, թույլերը չուժեղացված համայնքները, որտեղից դժվարությունների պատճառով արտագաղթում են մարդիկ, իր հայրենիքը չէ: Մարդիկ, դուք ո՞նց եք քվարկել այս մարդու օգտին:

Այս թունավոր գաղափարներով ու մտածողությամբ մարդն ինչպե՞ս կարող է որևէ բարիք ստեղծել: Այդպիսի մարդը, իմ համոզմամբ, հենց սատանայի մարմնավորումն է:

Իմ երկրի ամեն սանիտիմետր հողը, ամենաքիչ բերքատվությամբ, ամենաանպիտան տարածքն իմ Հայրենիքն է:
Հայրենիքը կառուցում են, շենացնում, բնակեցնում, և ոչ թե նվիրում կամ հանձնում ուրիշին, առավել ևս՝ թշնամուն»,- գրել է Բաբայանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ