06 10 2021

Ինչների՞դ վրա եք ուրախացել․ 168․am

Ինչների՞դ վրա եք ուրախացել․ 168․am

168.am-ը գրում է․ Այսօր Գյումրվա ամենահայտնի, տասնամյակների պատմություն ունեցող «Լյուքս» վարսավիրանոցից լուսանկարներ է հրապարակել ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր, առողջաօպահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

Լուսանկարներում ինքն ու Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ով նաև իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն է հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրություններոմ,լիաթոք ծիծաղում են:

Նշված ընտրություններում Հովհաննես Հարությունյանի «կուրատոր», ըստ էության ընտրությունների արդյունքների համար պատասխանատու Արսեն Թորոսյանն այնպես հպարտ է նստել Գյումրվա ամենակոլորիտային վարսավիրանոցում, կարծես երկրում չկան այսքան խնդիրներ, չի քննարկվում Սյունիքով միջանցք տալու հարցը, վերադարձվել են բոլոր գերիները, չկան անթաղ մարմիններ ու ամեն օր Եռաբլուրում ու երկրի մյուս բնակավայրերում պատերազմից մեկ տարի անց չեն ավելանում նոր գերեզմանափոսեր:

Այստեղ են ասել՝ ինչների՞դ վրա եք ուրախացել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ