30 09 2021

Ռուս խաղաղապահները 2300 հա տարածքից հայտնաբերել են 26,033 պայթուցիկ առարկա

Ռուս խաղաղապահները 2300 հա տարածքից հայտնաբերել են 26,033 պայթուցիկ առարկա

Արցախում ականազերծման աշխատանքները շարունակվում են: Տեղի շրջանային իշխանություները ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը ականազերծման համար ներկայացնում են դիմումները, իսկ խաղաղապահները սահմանազատման գծի երկայնքով տեղանքը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից։ Հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ականազերծման համար զինծառայողներն օգտագործում են ОВР-2 պաշտպանական սակրավորական հանդերձանք, ИМП-С2 ականների դետեկտորներ և ИНВУ-3М «Коршун» պայթուցիկ առարկաներ որոնող սարքը, որով հայտնաբերում են չպայթած զինամթերքը:

Բացի պաշտպանության և ականազերծման ժամանակակից միջոցներից, զինծառայողներն օգտագործում են ականներ որոնող շներին՝ գերմանական հովվաշներին, որոնք կարող են որոնողական աշխատանքներին մասնակցել նույնիսկ մինչև 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում:

Խաղաղապահները մեկ օրվա ընթացքում 1 հեկտար տարածք են մաքրել չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից՝ հայտնաբերելով և վնասազերծելով մեկ պայթուցիկ նյութ։

2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուս սակրավորները ստուգել են 1,937 շենք, մաքրել՝ ավելի քան 683 կմ ճանապարհ և 2300 հա տարածք՝ հայտնաբերելով և ոչնչացնելով 26,033 պայթուցիկ առարկա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ