29 09 2021

Պարտության պատճառը զինտեխնիկայի խախտված բալանսն էր. ռազմական փորձագետ

Պարտության պատճառը զինտեխնիկայի խախտված բալանսն էր. ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի համոզմամբ պատերազմում մեր երկրի պարտության պատճառը զինտեխնիկայի խախտված բալանսն էր՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Այս մասին փորձագետը մանրամասնել է 5-րդ ալիքի հաղորդման տաղավարում.

 «2008 թվականից սկսած,  տարեցտարի,  Հայաստանի ռազմատեխնիկական  բալանսը խախտվում էր.  2013 թվականին  հատկապես բալանսը զգալի խախտվեց, որովհետև Ադրբեջանը  մի քանի միլիարդ դոլարի ՌԴ-ից սպառազինություն ձեռքբերեց, իսկ  2018 թվականին արդեն այն էապես  կտրուկ խախտվեց , որովհետև այնպիսի զինատեսակներ ձեռքբերեցին ադրբեջանցիները, որ նախկինում չունեին. տարին տարվա վրա բալանսի խախտումը բերեց այնպիսի հետևանքի, որն այսօր ցավոք ունենք»,նշեց փորձագետը:

Հաղորդավարի դիտարկմանը , որ չնայած նշվածին այնուամենայնիվ 2016 թվականին կարողացանք դիմակայել թշնամուն, Վան Համբարձումյանն ասաց.

«  2016-ին այսքան խախտված չէր , Հայաստանն ուներ «Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր, սա զսպիչ  դեր էր խաղում Ադրբեջանի հանրապետության համար»:

Մանրամանսերը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ