«Ազատ կամք» նախաձեռնությունը կազմակերպում է ստորագրահավաք՝ կցված հանրագրի կապակցությամբ:
Նախաձեռնության հիմնադիր Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ստորագրահավաքը սկսում են այսօրվանից և ավարտելու են 2021թ. հոկտեմբերի 7-ին:
«Այն հայրենակիցները, որոնք պատրաստակամ են օժանդակել ստորագրահավաքի կազմակերպմանը, կխնդրենք կապ հաստատել մեզ հետ (010 440333, [email protected]):
. Հանրագրին միանալու համար կարող եք կցված հանրագրի տեքստը տպել, ստորագրել, լրացնելով անհրաժեշտ տվյալները և փոխանցել մեզ հետևյալ երեք եղանակներից մեկով՝ (1) ֆեյսբուքի միջոցով , (2) [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ (3) առձեռն ք.Երևան, Արշակունյաց 17 հասցեով (010 440333): Եթե խմբով եք ստորագրելու, ապա ստորագրեք և լրացրեք կցված երկրորդ փաստաթուղթը «ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԻՆ» անվանումով:
. Այստեղ կցում ենք նաև «Ազատ կամք» նախաձեռնության գործողությունների պլանը:
.Տեղեկացնում ենք, որ նախապատրաստվում է՝
1. Հանրագրի ստորագրություններ - Ստորագրահավաք
28.09.2021թ.-07.10.2021
2. Փաստաբանական խմբերի ձևավորում Հայաստանում - Խմբերը ձևավորվում են և համալրվում: Տվյալները կհրապարակվեն 01.10.2021թ.
3. Հայցադիմումի հանձնում վարչական դատարանին - Վիճարկվում է ԱՆ 20.08.21թ. թիվ 65-Ն հրամանը: Հայցը կհանձնվի դատարան 01.10.2021թ.
4. Փաստերի և այլ տեղեկությունների հավաքագրում - Փաստահավաք խումբը կատարում է հարցումներ և հավաքում տվյալներ
5. Հանրային իրազեկում - Հանրությանը մշտապես կտրամադրվեն տեղեկություններ
6. Հանրագրի ներկայացում վարչապետին՝ հանրահավաքի միջոցով - Հանրահավաքը նախնական կկազմակերպվի 07.10.2021թ.
Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը