44-օրյա պատերազմի մասին հանրային հարցում անցկացնելիս Yerevan.Today-ի զրուցակից-քաղաքացիները հիմնականում կարծիք էին հայտնում, որ պատերազմում կրած մեր պարտությունը ծրագրված էր:
«Ծրագրված պարտություն էր. պետք է պատրաստվել կորցրածը հետ բերել»,-նշեց քաղաքացիներից մեկը:
Հարցվածներից մեկն էլ, որն անցել էր պատերազմի բովով և վիրավորվել, նշեց, որ զինվորը երբեք չի պարտվում, որ բանակն իր դիրքում ու տեղում է, իսկ պարտվողը՝ իշխող ուժն է ՝ իշխանությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը