27 09 2021

44-օրյա պատերազմից անցել է 1 տարի

44-օրյա պատերազմից անցել է 1 տարի

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի ուղղությամբ։ Ադրբեջանական ուժերը ինտենսիվ կրակի տակ էր պահում Արցախի ամբողջ տարածքը,  ռմբակոծվում էր նաև Ստեփանակերտը։

44 օր տևած պատերազմի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների զոհվեց մոտ 4000 հայ զինծառայող, հայկական կողմն ունեցավ տարածքային հսկայական կորուստներ։

Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով, որով Ադրբեջանին անցան Քարվաճառը, Ակնան, Բերձորը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, նաև Շուշին, Հադրութը,  Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր։

Մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայ զինծառայողների մարմիններ են հայտնաբերվում։ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին, կան հարյուրավոր անհետ կորածներ։

44 օր տևած պատերազմի արդյունքում Հայաստանի վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթ՝ Ադրբեջանին հանձնելով ինչպես ազատագրված շրջանները, այնպես էլ Շուշին, Հադրութը և այլ տարածքներ։ Հետպատերազմյան շրջանում ևս Նիկոլ Փաշինյանը ադրբեջանին հանձնեց հայկական մի շարք տարածքներ։
44-օրյա պատերազմն աչքի ընկավ մեծ ստով, 44 օր շարունակ հանրությանը հայտնեցին, թե հաղթում ենք, սակայն իրականում պարտվում էինք։
Պատերազմից 1 տարի անց մենք դեռևս հստակ չգիտենք զոհերի, վիրավորների, անհետ կորածների թիվը, ունենք գերիներ։

Այսօր ժամը 11։00-ին Հայաստանում և լռության րոպե է հայտարարված՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայ զինծառայողների։

Հիշատակի միջոցառումներ ու երթեր են անցկացվում դեռևս երեկվանից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ