Սեպտեմբերի 24-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. կան ծխացող օջախներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։
Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը