Հոկտեմբերի 1-ից առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի տարբեր տնտեսվարողների մոտ ստուգելու արդյոք աշխատակիցները պատվաստված կամ թեստավորված են, թե ոչ:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն ասաց, որ նախապես պլանավորելու են՝ որ տնտեսվարողների մոտ պետք է ստուգայց իրականացնեն:
«Առաջին հերթին ընդգրկվում են ռիսկային տնտեսվարողները: Այսինքն, եթե ստանում ենք տեղեկատվություն, որ տվյալ կազմակերպությունում կան կորոնավիրուսային վարակի 3 և ավելի դեպքեր: Ստուգայցերն իրականացվելու են պատահական սկզբունքով»,-նշեց Աննա Հարությունյանը:
ԱՆ-ի պահանջները չկատարելու դեպքում ֆիզիկական անձանց նկատմամբ կկիրառվի 10-20 հազար տուգանք, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120 հազար դրամ տուգանք:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը