«Այս օրինագծում բացառապես դրված է քաղաքական հանգամանք»,-կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:
«Իրավամբ քննարկում ենք ՀՀ և առհասարակ հայ մարդուն, հայ հասարակությանը վերաբերող կարևորագույն օրենքի փոփոխության նախագիծ , քննարկման ամբողջ տրամաբանությունն ու էությունը հանրային շահը հասկանալն է : Կառավարության կողմից առաջարկվող օրինագծում հանրային շահի գերակայություն, որպես այդպիսին, չնկատեցինք»,-ասաց պատգամավորը: Շարունակելով խոսքը Աշոտ Սիմոնյանն ընդգծեց.
«Իշխանության ներկայացուցիչները , պատգամավորները, հիմնավորելով շրջանային մոդելի արդիականացումն ու դրական կողմերը , ամեն առիթ օգտագործում են, որ այնուամենայնիվ խոշորացման շրջանային մոդելն ունի առավելություններ. ձեր կողմից առաջարկված հիմնավորումը գլխիվայր շուռ է տրված»,-նշեց Աշոտ Սիմոնյանը:
Պատգամավորը նկատեց, որ բոլոր այն համայնքներում, որտեղ համայնքների ղեկավարներն ունեցել են այլ քաղաքական հայացքներ, հայտնվել են անցանկալի համայնքի ղեկավարների ցանկում.
«Սա հանրային շահ չէ, սա տոտալ դիկտատուրա է»,-ընդգծեց Աշոտ Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը